ԱՄՆ սենատորները կոչ են արել 2 մլն դոլար հատկացնել Արցախում ականազերծման աշխատանքներին
Ամերիկացի սենատորներ Քրիս Վան Հոլլենը և Թոդ Յանգը կոչ են արել աջակցել Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորմանը: Նրանց դիմումը ստորագրել են տասնյակ այլ սենատորներ:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը, Սենատի Արտաքին հատկացումների հանձնաժողովին ուղղված նամակում սենատորները կոչ են անում «2 մլն դոլար հատկացնել ականազերծման աշխատանքներին` վերացնելու համար Արցախում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները»:
«Վերջին հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է հսկայական ավերածությունների և աղտոտման՝ կասետային ռումբերի, հրթիռների և այլ պայթուցիկ զինամթեքրի կիրառման հետևանքով: Դրանց վտանգներն այժմ էլ առկա են տների մոտակայքում, փողոցներին»,- նշվում է նամակում:










