ԱՄՆ-ը մոտ 1000 զինվորականի կթողնի Աֆղանստանում Միացյալ Նահանգների դեսպանատան և Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու նպատակով. CNN

04:19 • 30.06.21

Վաշինգտոնը, ամենայն հավանականությամբ, շուրջ 1000 զինվորական կթողնի Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատունն ու Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնել է CNN-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգները զորքի մնացած՝ գերակշիռ մասի դուրս բերումը կարող է իրականացնել մի քանի օրում:

Հաղորդվում է, որ դեռևս չկա հստակություն՝ ՆԱՏՕ-ի որքա՞ն զինվորականներ կմնան Աֆղանստանում:

Ավելի վաղ AP-ն հաղորդել էր, որ ԱՄՆ-ը, հավանաբար մոտ 650 զինվորականի կթողնի Աֆղանստանում տեղում աշխատող դիվանագետների անվտանգությունն ապահովելու համար:

 

 

ԱՄՆ-ը մոտ 1000 զինվորականի կթողնի Աֆղանստանում Միացյալ Նահանգների դեսպանատան և Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու նպատակով. CNN