Կյանքից հեռացել է Պենտագոնի նախկին ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը

02:12 • 01.07.21

 

89 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը, հայտնում է ТАСС-ը:

Ռամսֆելդը մահացել է Նյու-Մեքսիկո նահանգի Թաոս քաղաքում. մահվան հանգամանքները դեռ չեն հաղորդվում:

Նա զբաղեցրել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնը 1975-77 թթ. Ջերալդ Ֆորդի վարչակազմում և 2001-2006 թթ. Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք: 1988 թ. Ռամսֆելդը հավակնում էր առաջադրվել որպես նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից, սակայն հանեց իր թեկնածությունը նախքան ընտրարշավը:

Ռամսֆելդը պետական ծառայությունից զատ հաջող գործունեություն է ծավալել բիզնեսի ոլորտում:

Կյանքից հեռացել է Պենտագոնի նախկին ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը