Ուկրաինայում 10-ամյա երեխան մահացել է վաղաժամ ծերացման պատճառով (լուսանկարներ)

17:59 • 01.07.21

Չորեքշաբթի, հունիսի 30-ին, ուկրաինական Վիննիցա քաղաքում մահացել է 10-ամյա Իրինա Խիմիչը, որն օրգանիզմի վաղաժամ ծերացման համախտանիշով միակ երեխան էր Ուկրաինայում, գրում է karachun.com.ua կայքը:

Այս մասին Facebook-ում հայտնել է նրա մայրը՝  Դիանա Խիմիչը:

«Իրան մահացավ: Երեկ նրա սիրտը կանգ առավ: Կներեք, արևս, որ այս անգամ չկարողացա քեզ փրկել», - գրել է մայրը:

Աղբյուրը մանրամասնում է, որ երեխան տառապում էր պրոժերիայից (Հաթչինսոն-Գիլդֆորդի համախտանիշ): Սա երեխաների մոտ հազվագյուտ գենետիկ ու անբուժելի հիվանդություն է, որի ընթացքում տեղի է ունենում օրգանիզմի վաղաժամ ծերացում: Մեկ տարվա ընթացքում նման հիվանդները կենսաբանորեն ծերանում են 8-10 տարով: Իրինայի ախտորոշումը տեղի է ունեցել հինգ տարեկանում: 

Երեխան, հիվանդության պատճառով, չէր կարող վարել ակտիվ կենսակերպ: Նա նկարում էր նկարներ, որոնք ցուցադրվում էին իր անհատական ցուցահանդեսներում:

На Украине от старости умерла 10-летняя девочкаУмерла Ира Химич с синдромом преждевременного старения — Украина — tsn.ua