Պուտինն արգելել է հավասարեցնել ԽՍՀՄ-ի ու նացիստական ​​Գերմանիայի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում

16:35 • 01.07.21

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ-ի ու նացիստական Գերմանիայի դերը հավասարեցնելը: Փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պորտալում, գրում է rosbalt.ru-ն:

Օրենքն արգելում է «Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԽՍՀՄ ղեկավարության, հրամանատարության, ռազմական անձնակազմի նպատակները, որոշումները և գործողությունները հավասարեցնել նացիստական Գերմանիայի ղեկավարության, նրա հրամանատարության և ռազմական անձնակազմի նպատակներին, որոշումներին և գործողություններին»:

Նաև արգելվում է հերքել «խորհրդային ժողովրդի վճռական դերը նացիստական Գերմանիայի պարտության մեջ և ԽՍՀՄ մարդասիրական առաքելությունը եվրոպական երկրների ազատագրման գործում»:

Պուտինն արգելել է հավասարեցնել ԽՍՀՄ-ի ու նացիստական ​​Գերմանիայի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում