«ԷԼԼԻ նապաստակը» հեքիաթը մանկահասակ երեխայի հետ մահվան մասին հաղորդակցվելու ձեռնարկ է

17:53 • 02.07.21

Հեքիաթը հեքիաթ է՝ պատերազմից առաջ ու պատերազմից հետո: Միայն բովանդակությունն է ուրիշ: «ԷԼԼԻ նապաստակը» հոգեթերապևտիկ հեքիաթը մանկահասակ երեխայի հետ մահվան մասին հաղորդակցվելու ձեռնարկ է: Այն գրվել է փոքրիկ Նանեի համար, ով պատերազմում կորցրել է հորը: Հետո Նանեի մոր՝ Տիգրանուհի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ այն նկարազարդվել է ու դարձել գիրք՝ պատերազմում իրենց հայրերին կորցրած բոլոր մանուկների համար:

Հեքիաթի կարևորագույն ուղերձներից մեկը սա է. դու միակը չես, ով ինչ-որ մեկին կորցրել է:

Հեղինակը՝ հոգեբան Հրաչուհի Առաքելյանը, հեքիաթը գրել է մի քանի ժամում: Կախարդանքի ու հրաշքների մասին հեքիաթները պատերազմից հետո դառնում են հեքիաթներ՝ մահվան մասին. հոգեբանը պնդում է՝ հեքիաթը միայն ժամանց չէ:

500 տպաքանակից վաճառվելու է ընդամենը 150-ը: Մնացածը տրամադրվելու է պատերազմում իրենց հայրերին կորցրած 3-ից 6 տարեկան փոքրիկներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

«ԷԼԼԻ նապաստակը» հեքիաթը մանկահասակ երեխայի հետ մահվան մասին հաղորդակցվելու ձեռնարկ է