Ռումբ, նռնակ և քիմիական նյութեր. Աֆղանաստանում ձերբակալել են տղամարդու, որը ծրագրել էր ինքնաթիռ պայթեցնել
Աֆղանստանի անվտանգության հարցերով դիրեկտորատը կանխել է չվերթի պայթյունի փորձը Հերաթի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում է հատուկ ծառայությունների հայտարարությունը:
Նշվում է, որ ահաբեկիչը Հերաթ քաղաքի օդանավակայանի տարածք է մտել «արտիստի քողի ներքո»: Իր հետ նա վերցրել էր «երաժշտական գործիք», դրա ներսում գտնվում էին ռումբ, նռնակ և քիմիական նյութեր: Տղամարդը, ինչպես հաստատվում է, մտադրվել էր «այդ բոլորը պայթեցնել թռիչքի ժամանակ»:
«Ազգային անվտանգության հարցերով գլխավոր դիրեկտորատի աշխատակիցները կանխել են Հերաթ-Քաբուլ չվերթի ահաբեկչական գրոհի պլանը»,-ասվում է հատուկ ծառայությունների հայտարարության մեջ, որը զետեղվել է Twitter-ում:
Հատուկ ծառայություններն ահաբեկչին ձերբակալել են Հերաթի օդանավակայանում՝ «կրկնակի ստուգման» ժամանակ:










