Բրազիլիայում կնոջ նկատմամբ հոգեբանական բռնություն կիրառելը այսուհետ կպատժվի 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկմամբ

14:08 • 02.07.21

Բրազիլիայում կնոջ նկատմամբ հոգեբանական բռնությունն այլևս հանցագործություն է, հայտնում է Lenta.ru լրատվականը՝ հղում տալով տեղական G1-ին և հավելում, որ երկրի քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններն ընդունվել են Ազգային կոնգրեսի վերին պալատի կողմից և պետք է ստանան նախագահ Ժաիր Բոլսոնարուի ստորագրությունը։

Նշվում է, որ հանցագործությունը է համարվում կնոջն էմոցիոնալ վնաս հասցնելը, որը թույլ չի տալիս լիարժեք զարգանալ, կամ նրան նվաստացնելու, նրա վարքը համոզմունքները և որոշումները վերահսկելու նպատակ ունի։ Միևնույն ժամանակ բռնությունը կարող է դրսևորվել սպառնալիքների, ահաբեկումների, նվաստացման, մանիպուլյացիայի, մեկուսացման, շանտաժի, ծաղրի, տեղաշարժման ազատության և այլ իրավունքների խախտման տեսքով, որոնք վնասում են կնոջ հոգեբանական առողջությունը։

Հոգեբանական բռնության կիրառման դեպքում նախատեսվում է տուգանք և 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում։ Բացի այդ փոփոխվել է նաև կնոջը մարմնական վնասվածք հասցնելու դեպքում հասանելի պատժի չափը՝ այն հասցնելով մինչև 4 տարվա ազատազրկման։

Բրազիլիայում կնոջ նկատմամբ հոգեբանական բռնություն կիրառելը այսուհետ կպատժվի 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկմամբ