Վաշինգտոնում ամպրոպի ժամանակ շենք է փլուզվել (տեսանյութ)

10:00 • 02.07.21

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ուժեղ ամպրոպի ժամանակ կառուցվող տուն է փլուզվել, ինչի հետևանքով մի քանի մարդ է տուժել, իսկ մեկը մնացել է փլատակների տակ: Այդ մասին հայտնել է քաղաքի հրշեջ-բժշկական ծառայությունն իր թվիթերյան էջում:

Նշվում է, որ ոչ մեծ շինությունը փլուզվել է ամբողջությամբ՝ հավանաբար ուժեղ ամպրոպի ժամանակ: 

«Մեր աշխատակիցներն ակտիվ փրկարարական աշխատանքներ են տանում՝ փլատակների տակից շինարարին դուրս բերելու համար»,- հայտնել է քաղաքի հրշեջ-բժշկական ծառայությունը:

Եվս մի քանի մարդ վնասվածքներ են ստացել:

 

 

Վաշինգտոնում ամպրոպի ժամանակ շենք է փլուզվել (տեսանյութ)