Կանադայում անտառային հրդեհը ոչնչացրել է քաղաքի մեծ մասը, որտեղ գրանցվել էր +50 աստիճան (լուսանկար, տեսանյութ)
Կանադայում անտառային հրդեհը ոչնչացրել է Բրիտանական Կոլումբիա նահանգի Լիթթոն քաղաքի մեծ մասը, հայտնում է CNN-ը:
Մինչ այս, բնակավայրում գրանցվել էր երկրի համար ռեկորդային ջերմաստիճան՝ +49,6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Փոքր քաղաքում այրվել է շինությունների գրեթե 90 տոկոսը՝ ներառյալ բուժկետն ու ոստիկանական բաժանմունքը:
Շտապ տարհանվել է մոտ 1000 մարդ: Նշվում է, որ արագ տարածվող կրակի պատճառով մարդիկ իրերը հավաքելու համար ունեցել են 15 րոպեից ոչ ավելի ժամանակ:
Օրերս հաղորդվել էր, որ Կանադայում տապից մահացել է մոտ 500 մարդ:











