«Ջհանգիրյանի դռանը կոնյակ-բոնբոներկայով հերթեր են» վերտառությամբ հրապարակումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է. ԲԴԽ-ն՝ «Հրապարակ» օրաթերթի հոդվածի մասին

12:19 • 02.07.21

«Հրապարակ» օրաթերթը այսօր «Ջհանգիրյանի դռանը կոնյակ-բոնբոներկայով հերթեր են» վերտառությամբ իրականությանը չհամապատասխանող լուր է տպագրել, որտեղ արվում են մի շարք մտացածին պնդումներ: Այս մասին  հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

«Հայտնում ենք, որ հրապարակումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է:

«Հրապարակ» օրաթերթից պահանջում ենք հերքել ակնհայտ սուտ տեղեկությունները և զերծ մնալ չստուգված լուրերը հանրայնացնելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Ջհանգիրյանի դռանը կոնյակ-բոնբոներկայով հերթեր են» վերտառությամբ հրապարակումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է. ԲԴԽ-ն՝ «Հրապարակ» օրաթերթի հոդվածի մասին