Նազարբաևն ասել է՝ ինչու չի կարող թոշակի անցնել

14:40 • 02.07.21

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել է, որ այնպիսի տարիքում է, երբ ցանկություն է առաջանում թոշակի անցնել, սակայն դա անել չի կարող, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Նազարբաևի՝ տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցին։

«Իմ տարիքում ամեն ինչից հեռանալու ցանկություն է առաջանում, սակայն չեմ կարող, քանի որ նամակներ են գրում, ցանկանում են հանդիպել, ստիպված եմ աշխատել։ Փոստը մեծ է՝ միջազգային և տեղական, բայց դա երևի լավ է։ Որպեսզի ուղեղն աշխատի, պետք է մեկ այլ բանով ևս զբաղվել», - ասել է Նազարբաևը։

Նուրսուլթան Նազարբաևը 2019 թվականի մարտին, 30 տարի նախագահելուց հետո, հրաժարական է տվել՝ մնալով Ղազախստանի Անվտանգության խորհրդի ցմահ ղեկավար և իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ։ 2021 թվականի ապրիլին Նազարբաևը հայտարարել էր՝ Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նախագահի պաշտոնը երկրի ներկայիս ղեկավարին հանձնելու և մարմնի պատվավոր նախագահի պաշտոնում մնալու մասին։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին նախկին նախագահը մերժել էր երկրում իր հուշարձանը կանգնեցնելու առաջարկը՝ հակառակ իր անունը կրող դպրոցների և համալսարանների առկայությանը։

Նազարբաևն ասել է՝ ինչու չի կարող թոշակի անցնել