ԱՄՆ-ում ժամանակավորապես արգելվել է դաշնային մակարդակով մահապատժի իրականացումը

12:41 • 02.07.21

Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Մերրիք Գարլանդը մորաթորիում (երբ օրենքի կիրառումը ժամանակավորապես սառեցվում է) է հայտարարել դաշնային մակարդակով մահապատժի իրականացման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոսըի» լրատվական գործակալությունը և հավելում, որ արգելափակումը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև արդարադատության նախարարության համապատասխան ընթացակարգերի ստուգումը։

«Արդարադատության նախարարությունը պետք է երաշխավորի, որ դաշնային քրեական համակարգում յուրաքանչյուր անձի իրավունքները պետք է ապահովվեն ո՛չ միայն ԱՄՆ-ի Սահմանադրության և օրենքների, այլև արդար և մարդկային վերաբերմունքի համաձայն», - նշել է գլխավոր դատախազը:

Լրատվական գործակալությունը նշել է, որ ԱՄՆ-ում մահապատիժը թույլատրելի է դաշնային մակարդակով, սակայն մայրաքաղաքը և 23 նահանգներ հրաժարվել են դրանից։

Մահապատժի վերաբերյալ տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ այս տարի արդեն իսկ 3 մահապատիժ է իրականացվել, իսկ 2020 թվականի ընթացքում ՝ 17։ 

 

ԱՄՆ-ում ժամանակավորապես արգելվել է դաշնային մակարդակով մահապատժի իրականացումը