Ծառայությունն իր զգալի ավանդն է ունեցել ճանապարհներին օրինականության հաստատման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում․ ՃՈ պետի շնորհավորանքը՝ ՃՈ կազմավորման օրվա առթիվ

12:11 • 03.07.21

ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել ՃՈ կազմավորման օրվա առթիվ։ ՈՒղերձում ասված է․

Հուլիսի 3-ը Ճանապարհային ոստիկանության (Պետավտոտեսչության) կազմավորման օրն է: 1936 թվականի այդ օրն է ստեղծվել երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող առանձին ծառայությունը:

Ստեղծման օրվանից սկսած՝ անցնելով դժվար ու խոչընդոտներով լի ճանապարհ՝ ծառայությունն իր զգալի ավանդն է ունեցել հանրապետության ճանապարհներին օրինականության հաստատման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում, նաև մասնակցել Արցախի ու Հայաստանի սահմանների պաշտպանությանը:

Կազմավորման 85-ամյակի կապակցությամբ շնորհավորում եմ Ճանապարհային ոստիկանության ողջ անձնակազմին, նաև վետերաններին, որոնք իրենց ավանդն են ներդրել ծառայության կայացման և զարգացման գործում:

Ծառայությունն իր զգալի ավանդն է ունեցել ճանապարհներին օրինականության հաստատման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում․ ՃՈ պետի շնորհավորանքը՝ ՃՈ կազմավորման օրվա առթիվ