Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է

15:27 • 03.07.21

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հուլիսի 3-ին, ժամը 14։10-ից Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի գծանշաման աշխատանքների պատճառով, ժամանակավորապես փակ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է