ԱՄՆ-ում 13-ամյա տղան մահացել է Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելուց 3 օր անց

12:19 • 03.07.21

Ամերիկյան Միչիգան նահանգում դեռահասը Pfizer ընկերության ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց 3 օր անց մահացել է, հայտնում է Detroit Free Press-ը: 

Նշվում է, որ 13-ամյա Ջեյքոբ Կլինիկը բնակվում էր Սագինո շրջանի Զիլուոկի քաղաքում: Նշվում է, որ նա երկրորդ չափաբաժինը ստացել է հունիսի կեսերին, իսկ մահացել քնի մեջ՝ պատվաստումից երեք օր անց:

Այժմ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հետաքննում է միջադեպը, մասնավորապես այն՝ արդյոք տղայի մահը կապ ունի պատվաստման հետ:

Տղայի ազգականուհու խոսքով՝ երեխան առողջ էր և չուներ որևէ քրոնիկ հիվանդություն: Կինը պատմել է նաև, որ դեռահասը դժգոհել է հետպատվաստումային ախտանշաններից, հոգնածությունից և տենդից:

 

ԱՄՆ-ում 13-ամյա տղան մահացել է Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելուց 3 օր անց