Ճապոնիայի քաղաքներից մեկում հզոր սողանքն ավերել է տասնյակ տներ ու մեքենաներ. առնվազն 20 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

11:36 • 03.07.21

Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայի քաղաքներից մեկում ուժեղ սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ անհայտ կորած է համարվում, գրում է ria.ru-ն:

Աղետի վայրում սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները: Քաղաքային իշխանությունները Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի օգնությունն են խնդրել մարդկանց որոնման գործում: 

Ականատեսները տեսանյութեր են հրապարակում համացանցում, թե ինչպես են ցեխային հոսքերը քշում-տանում իրենց ճանապարհին գտնվող ամեն բան՝ տները, մեքենաները, էլեկտրահաղորդման սյուները:

Քաղաքի թանգարաններից մեկում ժամանակավոր կացարան է ստեղծվել, որտեղ արդեն 14 մարդ է տեղափոխվել: 

Վերջին օրերին Սիձուոկա պրեֆեկտուրայում հորդառատ անձրևներ են, որոնք էլ հանգեցրել են սողանքների:

Ճապոնիայի քաղաքներից մեկում հզոր սողանքն ավերել է տասնյակ տներ ու մեքենաներ. առնվազն 20 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)