Կանադայի արևմտյան շրջաններում անոմալ շոգը շուրջ 720 մարդու մահվան պատճառ կարող է դարձած լինել. CBS

02:55 • 03.07.21

Կանադայի արևմտյան շրջաններում անոմալ շոգը շուրջ 720 մարդու մահվան պատճառ կարող է դարձած լինել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է CBS-ը՝ հղում անելով Բրիտանական Կոլումբիա նահանգի գլխավոր դատաբժիշկ Լիզա Լափոյնթը:

Նրա խոսքով՝ վերջին մեկ շաբաթում նահանգային տարբեր բնակավայրերում հանկարծամահության 719 դեպք է գրանցվել, և, ենթադրաբար, արագ մահը վրա է հասել անոմալ բարձր ջերմաստիճանի հետևանքով:

Մահացածներից շատերը կենսաթոշակառուներ են եղել:

Նահանգային օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ Լիտտոն ոչ խոշորաբնակ քաղաքում Կանադայի պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել՝ 49.6 աստիճան ըստ Ցելսիուսի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բռնկված անտառային հրդեհներից Լիտտոն բնակավայրը գրեթե ամբողջությամբ այրվել է, այն շուրջ 1000 բնակիչ հասցրել է լքել, առնվազն 2 մարդ այստեղ է մահացել:

Կանադայի արևմտյան շրջաններում անոմալ շոգը շուրջ 720 մարդու մահվան պատճառ կարող է դարձած լինել. CBS