Հնդկական գյուղում զբոսնող կոկորդիլոսը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում (տեսանյութ)

12:03 • 03.07.21

Հնդկաստանի Կառնատակա նահանգի գյուղերից մեկում զբոսնող կոկորդիլոսը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում, հայտնում է BBC-ն:

Բնակիչներն ապշել են՝ տեսնելով, թե ինչպես է հսկա կոկորդիլոսը զբոսնում գյուղի փողոցներով՝ ոչնչի ուշադրություն չդարձնելով:

Նշվում է, որ երկկենցաղը գյուղ է մտել մոտակա լճից:

Ավելի ուշ գյուղ են ժամանել վայրի բնության պահպանման ներկայացուցիչները և կենդանուն տարել հետ՝ լիճ:

Հնդկական գյուղում զբոսնող կոկորդիլոսը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում (տեսանյութ)