Եթովպիայում զինված հակամարտության պատճառով 400 000 մարդ սովի է մատնվել. ՄԱԿ
Եթովպիայի Տիգրեյ շրջանում տեղի ունեցած վերջին մարտերը սովի են հանգեցրել, որն այժմ ավելի քան 400 000 մարդու է խոցում: BBC News-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել են ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչները:
Ստեղծված ճգնաժամային իրավիճակին նվիրված առաջին հանրային քննարկման ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները զգուշացրել են, որ 33 000 երեխա ներկա պահին խիստ թերսնված և հյուծված են:
Պաշտոնյաների խոսքով՝ մնացյալ 1.8 մլն բնակչությունը 8-ամսյա հակամարտությունից հետո նույնպես կանգնած է սովի մատնվելու վտանգի առաջ:
ՄԱԿ-ից հայտնել են նաև հրադադարից հետո էլ շարունակվող զինված բախումների մասին: Եթովպիայի կառավարությունը, որը պայքարում էր Տիգրեյի տարածքային ուժերի դեմ, միակողմանի հրադադար է հայտարարել երկուշաբթի:










