Գյումրու փողոցներից մեկում նորածին է գտնվել, որն ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել. այս պահին հիվանդանոցում է. առողջական վիճակը դեպի լավացման է գնում. բժշկուհի

14:26 • 03.07.21

Այսօր առավոտյան Գյումրու ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ անցորդները բարուրով փաթաթված նորածին երեխա են գտել, ահազանգել են շտապ օգնություն, շտապ օգնությունը երեխային տեղափոխել է Ավստրիական մանկական հիվանդանոց: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ հիվանդանոցի  վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանից:

Մարգարիտա Հարությունյանը նշեց, որ անցորդը շարժ է նկատել, մոտեցել է, տեսել է, որ նորածին տղա երեխա է: «Երեխան հիմա մեզ մոտ է, այստեղ է տեղափոխվել սառած, կապտած, սրտի տոների հազվականությամբ ու ցածր ճնշմամբ: Հիմա երեխայի առողջականը դեպի լավացման է գնում»,-ասաց բժշկուհին ու հավելեց, որ  փոքրիկն ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել, պորտալարը դեռ թաց էր:

Բժշկուհին նշեց, որ  երեխայի ինքնությունը դեռ պարզ չէ, Ոստիկանությունը զբաղվում է հարցով:

Գյումրու փողոցներից մեկում նորածին է գտնվել, որն ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել. այս պահին հիվանդանոցում է. առողջական վիճակը դեպի լավացման է գնում. բժշկուհի