Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 111 մարդ է մահացել

15:55 • 03.07.21

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 111 քաղաքացի, այսպիսով Covid-19-ից մահերի թիվը երկրում հասել է 84 հազար 624-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:

Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 8341 նոր դեպք, որոնցից 1120-ը հոսպիտալացվել է:

Երկրում գրանցված 3 մլն 241 հազար 37 վարակակիրներից 2 մլն 914 հազար 830-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:

3207 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 111 մարդ է մահացել