BBC-ը անդրադարձել է շուկայում կենդանիների ներգործող դերի աճին (տեսանյութ)

19:38 • 03.07.21

BBC լրատվականն անդրադարձել է համացանցում հայտնի Brossy Meow Wington կատվին, որը ավելի քան 50 հազար հետևորդ ունի Ինստագրամում, և ընտանի կենդանիների մասնակցությանը ներգործության շուկայում։ Լրատվականը նշել է, որ ընտանի կենդանիներն առցանց հարթակում ավելի ազդեցիկ են դառնում։

Ջեյն Փեհը ընտանի կենդանիների ազդեցության գործակալություն է ղեկավարում և կարծում է, որ Ասիան այս հարցում հաջորդ մեծ շուկան է լինելու:

«Մենք տեսնում ենք, որ ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընկերություններն ավելի շատ նախընտրում են աշխատել ընտանի կենդանիների, ոչ թե մարդկային ներգործության հետ», - ասել է Փեհը։

Ամենաբարձր վարձատրվող ընտանի կենդանին համացանցում արվող յուրաքանչյուր հրապարակման համար վաստակում է 45 հազար դոլար։ Մարդկանց շրջանում ներգործության համար ամենաբարձր վարձատրությունը յուրաքանչյուր հրապարակման համար ստանում է Ռոնալդուն՝ 1,5 միլիոն դոլար։

Համաճարակի ընթացքում աճել է ընտանի կենդանիների որդեգրման դեպքերը։ Միացյալ Նահանգներում 2020 թվականի ընթացքում կենդանիների վրա ծախսված գումարը գերազանցել է 100 միլիարդ դոլարը, բազմաթիվ ընկերություններ պատրաստ են շատ ավելին ներդնել՝ հաճախորդների ուշադրությունը գրավելու համար, քանի որ նրանք պատրաստ են մեծ գումարներ ծախսել իրենց ընտանի կենդանիների վրա։

Վերջերս Sketchers ընկերությունն իր նոր կոշիկների հավաքածուն ներկայացրել է Real Grumpy Cat անունով հայտնի կատվի պատկերներով և նրա պատկերներով առցանց պիտակներ պատրաստել, ինչը, ընկերության տարածաշրջանային մարքեթինգի կառավարչի կարծիքով, կարող է տարածված քայլ դառնալ։ Նա նշել է, որ կշարունակեն աշխատել ընտանի կենդանի ներգործողների հետ։

Անդրադառնալով տեսանյութի հերոսին՝ BBC լրատվականը նշել է, որ Brossy-ի տերն իր աշխատավարձը ծախսում է կատվի և նրա քույր ու եղբայրների վրա։ Կատվի համար շուկայում ներգործողի աշխատանքը պարզապես կատարյալ է թվում։

BBC-ը անդրադարձել է շուկայում կենդանիների ներգործող դերի աճին (տեսանյութ)