481,5 մլն դոլար. ԱՄՆ-ն ավելացրել է Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը

13:01 • 03.07.21

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, համաձայն որի 2022 ֆինանսական տարում Ուկրաինային տրվող ռազմական աջակցությունը կկազմի 481,5 մլն դոլար, ինչը 28,5 միլիոնով ավելի է ընթացիկ տարվա օգնությունից: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը:

Նշվում է, որ այդ գումարից 125 միլիոնը (10 միլիոնով ավելի, քան 2021 թվականին) կհատկացվի Ուկրաինայի անվտանգությանն աջակցության նպատակով՝ Միջազգային ռազմական ֆինանսավորում հոդվածի համաձայն:

Բացի այդ, ընդունված փաստաթուղթը նախատեսում է 275 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացում Պենտագոնի՝ Ուկրաինայի անվտանգությանն աջակցության նախաձեռնության ծրագրի շրջանակում:

 

481,5 մլն դոլար. ԱՄՆ-ն ավելացրել է Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը