Կոտայքում Honda-ն վրաերթի է ենթարկել KIA-ի 26-ամյա վարորդին, ապա բախվել ավտոմեքենային. Shamshyan.com

14:17 • 04.07.21

Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Աբրահամ Աբրահամյանը իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Քասախ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Անուշավան Հակոբյանին, ապա բախվել վերջինիս կողմից կայանված KIA մակնիշի ավտոմեքենային, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան տուժածին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Honda-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է,  որ նա սթափ է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։ 




 

 

Կոտայքում Honda-ն վրաերթի է ենթարկել KIA-ի 26-ամյա վարորդին, ապա բախվել ավտոմեքենային. Shamshyan.com