Ֆլորիդայում արևադարձային «Էլզա» փոթորկի մոտենալու պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը արտակարգ դրություն է սահմանել նահանգում արևադարձային «Էլզա» փոթորիկի պատճառով, հաղորդում է ТАСС-ը:
Նման ռեժիմի պայմաններում տեղական իշխանությունները հասանելիություն են ստանում որոշ հիմնադրամների՝ հնարավոր ավերածությունների հետևանքները վերացնելու համար ֆինանսական ավելի մեծ ռեսուրսներ ներգրավելու նպատակով:
Արևադարձային «Էլզա» փոթորիկն Ատլանտյան օվկիանոսում այս շաբաթ է ձևավորվել:
Սպասվում է, որ այն Ֆլորիդայի ափերին կմոտենա գալիք շաբաթվա ընթացքում:










