Իսրայելի օդուժը Գազայի հատվածում ավիահարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի հետ փոխկապակցված խմբավորումների դիրքերին
Իսրայելի օդուժն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գործող արմատական խմբավորումների դիրքերին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է պաղեստինյան «Saut Al-Aqsa» ռադիոկայանը:
Հաղորդվում է, որ ավիահարվածներ են հասցվել «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ առնչություններ ունեցող խմբավորումների դիրքերին՝ Գազայի հատվածի հյուսիս-արևմտյան հատվածում:
Զոհերի և վիրավորների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում:
Ավելի վաղ իսրայելական օդուժը նախորդ օրերին մի քանի անգամ թռիչքներ է կատարել Գազայի հատվածում և ավիահարվածներ հասցրել «ՀԱՄԱՍ»-ի դիրքերին:
Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի միջև Եգիպտոսի միջնորդությամբ հրադադար էր հաստատվել մայիսի 21-ին:










