Վրաստանում տղամարդը կացնով ներխուժել է եկեղեցի և վնասել գույքը

22:42 • 04.07.21

Վրաստանի Օզուրգեթ քաղաքում կացնով զինված տղամարդը ներխուժել է Մարիամ Աստվածածնի Վերամոխման տաճար՝ վնասելով սրբապատկերներն ու եկեղեցական գույքը: Այս մասին հայտնում է Новости-Грузия պարբերականը:

Մարիամ Աստվածածնի Վերափոխման տաճարը գտնվում է Շեմոկմեդի խոշորագույն վանական համալիրի տարածքում: Հարձակումը տեղի է ունեցել կիրակնօրյա ծառայությունից անմիջապես հետո:

Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: Սրբապատկերներից բացի վնասվել են նաև գույքը:

Ծխականները ոստիկանություն են կանչել դեպքի վայր: Երբ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները փորձել են ձերբակալել հարձակվողին, վերջինս կացնով հարվածել է իրենց մեքենային: Իրավապահներին որոշակի ժամանակ է պահանջվել վերջինիս վնասազերծելու և ձերբակալելու համար:

Վրաստանում տղամարդը կացնով ներխուժել է եկեղեցի և վնասել գույքը