Մեծ Բրիտանիայում ապօրինի միգրանտները կարող են մինչև 4 տարվա, իսկ նրանց այդ հարցում օժանդակողները՝ ցմահ ազատազրկման դատապարտվել
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է խստացնել միգրացիոն օրենսդրությունը՝ երկիր ապօրինի մուտք գործողների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է Մեծ Բրիտանիայի ՆԳՆ կողմից շրջանառության մեջ դրված օրինագծում:
Մասնավորապես, նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք գիտակցաբար առանց անհրաժեշտ փաստաթղթեր ունենալու մուտք են գործել երկրի տարածք՝ 6 ամսից մինչև 4 տարի ազատազրկման տեսքով:
Բացի այդ, այն անձինք, որոնք անօրինականա միգրացիայի իրականացման հարցում ծառայություններ են մատուցում, կարող են ցմահ ազատազրկման դատապարտվել. այժմ նման հացագործության պատժաչափը 14 տարի ազատազրկումն է:
Անօրինական միգրացիայի դեմ պայքարի խստացումը երկրի ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնի նախընտրական ծրագրի առանցքային խոստումներից մեկն է:










