Կանադայում սաստիկ շոգը մեկ շաբաթում հանգեցրել է 719 մարդու մահվան

11:41 • 04.07.21

Կանադայի Բրիտանական Կոլումբիա արևմտյան նահանգում սաստիկ շոգը կարող է նպաստած լինել 719 մարդու մահվանը: Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը` հղում անելով նահանգի գլխավոր դատաբժշկական փորձագետ Լիզա Լապոինտեին:

Նրա խոսքով, վերջին շաբաթվա ընթացքում ոստիկանությունը Բրիտանական Կոլումբիայի տարբեր շրջաններում արձանագրել է քաղաքացիների հանկարծակի մահվան 719 դեպք: Ենթադրվում է, որ նրանց մահվան պատճառ է հանդիսացել օդի աննորմալ բարձր ջերմաստիճանը: Մահացածներից շատերը թոշակառուներ են:

Երեքշաբթի՝ հունիսի 29-ին Վանկուվերից մոտ 260 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Լիտտոն քաղաքում գրանցվել է Կանադայի պատմության մեջ առավելագույն ջերմաստիճանը `49,6 աստիճան:

Կանադայում սաստիկ շոգը մեկ շաբաթում հանգեցրել է 719 մարդու մահվան