Իրաքում էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքով 7 մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել

00:53 • 04.07.21

Իրաքում էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքով 7 մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել, հաղորդում է ТАСС-ը:

Իրաքի կառավարությունից հայտնել են, որ երկրի տարածքում վերջին շրջանում իրականացված հարձակումների հետևանքով էլեկտրահաղորդման 61 գիծ է ոչնչացվել:

Հունիսի 3-ին գրոհայինների հարձաման հետևանքով Իրաքի հյուսիսում՝ Մոսուլ և Քիրքուկ քաղաքների մոտակայքում, էլեկտրահաղորդման գծերի մի քանի հատվածներ են շարքից հանվել, ինչպես նաև՝ Անբար նահանգում գտնվող էլեկտրահաղորդման երկու կայան:

Հունիսի 29-ին Իրաքի էլեկտրաէներգետիկայի նախարար Մաջիդ Մահդի Հանթուշը կառավարության ղեկավար Մուստաֆա ալ-Քազիմին հրաժարականի դիմում էր ներկայացրել ոլորտում ստեղծված իրավիճակի պատճառով:

 

Իրաքում էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքով 7 մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել