Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով մեկ պաղեստինցի զոհվել է, 26-ը՝ վիրավորվել

03:48 • 04.07.21

Մեկ պաղեստինցի՝ զոհվել, առնվազն 26-ը վիրավորվել են Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական սահմանապահ ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ 13 մարդ վիրավորվել է ոստիկանների կողմից ռետինե փամփուշտների արձակումից, մեկ երիտասարդ՝ մարտական փամփուշտներից, ևս 12 պաղեստինցի՝ արցունքաբեր գազից:

Մայիսի վերջից Նաբլուս նահանգի հարավային շրջանների բնակիչները հիմնականում ուրբաթ և շաբաթ օրերին երթեր են իրականացնում Սաբիհ լեռան ուղղությամբ, որտեղ հրեական իշխանությունները բնակեցման գործընթաց են իրականացնում, իսկ իսրայելական ոստիկանական ուժերը խոչընդոտում են պաղեստինցիների ոբղոքի ակցիաներին՝ ուժ կիրառելով նրանց դեմ:

Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի ոստիկանական ուժերի հետ բախումների հետևանքով մեկ պաղեստինցի զոհվել է, 26-ը՝ վիրավորվել