Ճապոնիայում սողանքից 80 տուն է քանդվել. կա 2 զոհ, առնվազն 20 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)
Ճապոնիայի Սիձուոկա նահանգում տեղի ունեցած սողանքից, նախնական տվյալներով, շուրջ 80 տուն է քանդվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:
Այս պահին հայտնի է 2 զոհի մասին, շուրջ 20 մարդ համարվում է անհետ կորած, սակայն այդ թիվը կարող է աճել:
Անհետ կորածների որոնողա-փրկարարական աշխատանքներ են ընթանում հունիսի 3-ի առավոտից, որի արդյունքում մինչև երեկո 10 մարդ է հայտնաբերվել քանդված տների փլատակներից, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Հաղորդվում է, որ այս կամ այն չափի վնաս է կրել շուրջ 100-300 տուն:










