Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերին մարզական միջոցառումների շուրջ 40%-ը կարող է առանց հանդիսականների անցկացվել

06:24 • 04.07.21

Տոկիոյում անցկացվելիք Ամառային Օլիմպիական խաղերի շուրջ 40%-ը կարող է առանց հանդիսականների անցկացվել, եթե կազմակերպիչները որոշում կայացնել նվազեցնել սպորտային համալիրների այցելուների նվազագույն շեմը, հայտնում է ТАСС-ը:

Մասնավորապես, դիտարկվում է մարզադաշտերի այցելուների շեմը 10 000-ից 5000-ի նվազեցնելու տարբերակը. այդ դեպքում բոլոր այն մարզական միջոցառումները, որոնց ներկա լինելու համար առավել քան 5000 տոմս է արդեն իսկ վաճառվել, և որոնք նախատեսված են ժամը 21:00-ից հետո, կանցկացվեն առանց հանդիսականների:

Խոսքը, մասնավորապես, ֆուտբոլի, բեյսբոլի, բասկետբոլի, թեթև աթլետիկայի մրցաշարերին, ինչպես նաև՝ խաղերի բացման ու փակման պաշտոնական արարողություններին:

Տոկիոյի Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

 

Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերին մարզական միջոցառումների շուրջ 40%-ը կարող է առանց հանդիսականների անցկացվել