Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրահատության կենթարկվի  

19:12 • 04.07.21

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրահատության կենթարկվի Հռոմի հիվանդանոցում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը սրբազան քահանայապետին վիրահատական միջամտություն է արվելու աղիների դիվերտիկուլյար հիվանդության հետ կապված:

«Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ուղևորվել է Ջեմելլիի անվա հիվանդանոց, որտեղ կիրականացվի աղիների դիվերտիկուլյար հիվանդությամբ պայմանավորված   վիրահատությունը»,- ասվում է Սուրբ Աթոռի տարածած հաղորդագրության մեջ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրահատության կենթարկվի