Ավտովթար՝ Տավուշում. «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան Ներքին Կարմիրաղբյուրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել ձորում. կան վիրավորներ. Shamshyan.com

20:53 • 04.07.21

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Ներքին Կարմրաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Շառունց» կոչվող հանդամասում, դեռևս չպարզված hանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 38-ամյա Արմեն Բադալյանը, 33-ամյա Ավետիք Եսայանն ու 25-ամյա Արթուր Օհանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոն»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ավտովթար՝ Տավուշում. «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան Ներքին Կարմիրաղբյուրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել ձորում. կան վիրավորներ. Shamshyan.com