Վտանգավոր նախագիծ ԲՏԱ նախարարությունից․ առաջարկում են e-gov հարթակում այսուհետ չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների մասին տեղեկությունները․ Շուշան Դոյդոյան

14:20 • 05.07.21

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը գրել է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մի վտանգավոր նախագիծ է շրջանառել ի դրաֆթում՝ առանց տեղյակ լինելու, թե Հայաստանը ուր է հասել բաց կառավարման ու տեղեկատվության ազատության ոլորտում։

Առաջարկում են e-gov հարթակում այսուհետ չհրապարակել

պետական աշխատակիցների գործուղումների  նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։

Մի քանի բան հիշեցնեմ ԲՏԱ նախարարության իրավաբաններին.

1. Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել Բացառապես Օրենքով, և ոչ ենթաօրենսդրական ակտով, ինչպես դուք եք առաջարկում։

2. Տեղեկատվության ազատության ցանկացած սահմանափակում պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարությանը եւ առկա լինի այդ սահմանափակումը կիրառելու սոցիալական սուր պահանջ։

3. Պաշտոնական գործողումների մասին տեղեկատվության մատչելիությունը հանրությանը հնարավորություն է տալիս վերահսկել հանրային ռեսուրսների ծախսումը եւ արդյունավետությունը։ Իսկ դուք ցանկանում եք հանրությանը զրկել այդ մեխանիզմից։

4. Պաշտոնական գործուղումների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը ՀՀ կառավարության ստանձնած կարեւոր հանձնառություններից է եղել Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում։ Տեղյա՞կ եք։

եւ այլն, եւ այլն..........

Տխրահռչակ նախագիծը քոմենթում եմ դնում։

P.S.  Չի լինի՞, գոնե մի հատ նորմալ ու պետքական նախագիծ գրեք էլի»։