Վրաստանում վթարի է ենթարկվել ՌԴ լոլիկ տեղափոխող՝ «Սպայկա»–ի բեռնատարը, որում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Shamshyan.com

17:35 • 05.07.21

Օրեր առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում։ Հայաստանում գործող «Սպայկա» ընկերության բեռնատարը, որը Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելիս է եղել մի քանի տոննա լոլիկ, վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Կայքին զանգահարած վարորդի հարազատները նշել են, որ վարորդը եղել է 48-ամյա Արտակ Սարգսյանը։

Shamshyan.com ներկայացնում է Rustavi-ի հեռուստաալիքի տեսանյութը։