Սիրիայում ԱՄՆ խոշորագույն ռազմաբազայի մոտակայքում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել. ԶԼՄ-ներ

18:36 • 05.07.21

Սիրիայում տեղակայված ԱՄՆ խոշորագույն ռազմաբազայում մի շարք պայթյուններ են որոտացել:

Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին (SOHR), պայթյունները տեղի են ունեցել Դեր Զոր նահանգում գտնվող Ալ-Օմարի հանքավայրի մոտակա պաշպանական կետերում:

Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրար հաջորդող պայթյուններ են լսվել կիրակի: Աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ հանքավայրը հրթիռային հարձակման է ենթարկվել:  

Որոշ աղբյուրներ նշում են, որ պայթյունների պատճառն արտասահմանյան ուժերի միջև անցկացվող ակտիվ «զորավարժություններն» են եղել:



Սիրիայում ԱՄՆ խոշորագույն ռազմաբազայի մոտակայքում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել. ԶԼՄ-ներ