Շոտլանդիայում տղամարդն ամուսնանալուց րոպեներ առաջ մահացել է (լուսանկարներ)

11:40 • 05.07.21

Շոտլանդիայի Սոլթքոթս քաղաքում տղամարդն ամուսնանալուց րոպեներ առաջ մահացել է, հայտնում է Daily Record-ը՝ հավելելով, որ 11 երեխաների հայրը պատրաստվում էր ամուսնանալ 21 տարվա կողակցի և 5 համատեղ երեխաների մոր հետ այն բանից հետո, երբ իմացել է, որ քաղցկեղ ունի։

Բժիշկները տղամարդուն օրեր առաջ հայտնել էին, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունի՝ լյարդում և թոքերում մետաստազներով, և նրան 6 շաբաթից 2 ամսվա կյանք է մնացել։

Զույգը ցանկացել է ամուսնանալ, սակայն նրանց վերջին ցանկությունն այդպես էլ իրականություն չի դարձել։

38-ամյա Էլիսոն Ուինն ասել է, որ եթե իմանար կողակցի ծանր վիճակի մասին, հարսանիքը շաբաթվա սկզբին կկազմակերպեին, և նշել, որ 57-ամյա Փոլ Ուինն իրականում երբեք քաղցկեղի դեմ բուժում չի ստացել։

Էլիսոնն ավագ որդու՝ 20-ամյա Սենդի ուղեկցությամբ մտել է քաղաքապետարան, որտեղ Փոլին տարել էին անվասայլակով, քանի որ կանգնելու ուժ չէր ունեցել։ Երբ Էլիսոնը ներս է մտել, հասկացել է, որ ապագա ամուսինն իրեն լավ չի զգում և նրան հասնելով՝ մի քանի անգամ տվել է նրա անունը, սակայն տղամարդը չի արձագանքել։ Նրան փորձել են առաջին օգնություն ցույց տալ, սակայն ապարդյուն։

Էլիսոնը նշել է, որ նրա համար դժվար է, սակայն պետք է առաջ շարժվի հանուն երեխաների։ 

Paul Wynn with his sons Sandy, Marcus and Tarquin on his wedding dayAlison Wynn with her daughters Poppy and Louise ahead of the weddingSaltcoats town hall where the wedding ended in tragic circumstancesPaul with his daughter Louise after she was bornPaul with his daughters Poppy and Louise.Alison and Paul have five children together

Շոտլանդիայում տղամարդն ամուսնանալուց րոպեներ առաջ մահացել է (լուսանկարներ)