Ֆլորիդայում պայթեցրել են օրերս փլված 12-հարկանի բնակելի շենքի կանգուն մնացած հատվածը (տեսանյութ, լուսանկարներ)

10:30 • 05.07.21

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում հունիսի 24-ին փլված 12-հարկանի բնակելի շենքի կանգուն մնացած հատվածն ապամոնտաժվել է, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ դրա համար ժամանակավորապես դադարեցվել են փլված մասի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները։

Շենքի կանգուն մնացած հատվածը քանդելու վերաբերյալ որոշումը կայացվել է «Էլզա» փոթորկի մոտենալու լուրերի ֆոնին։ Շենքն ապամոնտաժվել է պայթեցման միջոցով։

Փլված հատվածը ծածկվել է վրանի համար նախատեսված անջրանցիկ կտորով՝ այն ապամոնտաժման ընթացքում փոշուց և բեկորներից պաշտպանելու համար։ Քաղաքապետն էլ, իր հերթին, մոտակա շենքերի բնակիչներին խորհուրդ է տվել մնալ տներում և փակել պատուհանները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում 12-հարկանի բնակելի շենք է փլվել։ Հայտնի չէ, թե շենքի փլուզման ժամանակ քանի մարդ է եղել շենքում։ Զոհերի թիվը հասել է 24-ի, իսկ անհայտ կորածները 121-ն են: Զոհերի թվում կա 3 երեխա։

«Մենք պատրաստ ենք վատ լուրերի՝ հաշվի առնելով ավերածությունների ծավալը»,- ասել էր Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը։

City officials decided to demolish the remaining part of Champlain Towers South with explosives, accelerating their plans due to an approaching tropical storm ElsaAn aerial view of the site during a rescue operation of the Champlain Tower partially collapsed in Surfside, Florida, 1 July 2021A woman mourns at a memorial site created by residents in front of a partially collapsed building in Surfside, Florida, 3 July 2021

Ֆլորիդայում պայթեցրել են օրերս փլված 12-հարկանի բնակելի շենքի կանգուն մնացած հատվածը (տեսանյութ, լուսանկարներ)