Հունական Կեֆալոնիա կղզում բռնկված հրդեհի հետևանքով 4 բնակավայր է տարհանվել (տեսանյութ)
Հունական Հոնիական կղզիներից Կեֆալոնիայում 10-օրյա անոմալ շոգին և երաշտին հաջորդել են անտառային հրդեհները, հայտնում է Greek City Times թերթը։
Տեղում աշխատում է հրշեջ ծառայության 106 աշխատակից, օգտագործվում են հրդեհաշիջող ինքնաթիռներ և ուղղաթիռներ՝ ընդհանուր 27 օդային միջոց։
Հունաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է, որ հրդեհի վտանգն առկա է նաև հաջորդող օրերին, ինչը պայմանավորված է ավելի քան + 40 աստիճան ջերմաստիճանով և քամու առկայությամբ։
Կղզում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել են 4 բնակավայրի բնակիչները։
View this post on Instagram










