Ալիևը և Էրդողանն ինչքան էլ Շուշի գնան, միևնույն է նրանց ոտքը չի ամրանալու, նրանց ոտքի տակ հայ հերոսների արյունն է և այդ արյունը վառելու է նրանց, մոխրացնելու է. Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)

13:19 • 05.07.21

Ինձ համար երազանք էր, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը խոսեցին ժողովրդի հետ, Ռոբերտ Քոչարյանը հռետոր չէ, բայց երբ սկսեց ժողովրդի հետ անկեղծերեն խոսել, այդքան ժողովուրդ իր կողքին կանգնեց: Սերժ Սարգսյանն իր լոկալ հանդիպումներով ցույց տվեց, թե իրականում ինչ է կատարվել, և այն զրպարտությունները, որ կային, մարդիկ ինչ-որ չափով հասկացան: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը` խոսելով արտահերթ ընտրությունների մասին:

«Մենք պետք է մի կարևոր հանգամանք աչքաթող չանենք, ընտրություններին մասնակցել է մեր ընտրելու իրավունք ունեցող ժողովրդի կեսը, մյուս կեսն ի՞նչ է անում, մյուս կեսը քնած է: Ինձ հանդիպողները, որոնք ասել են, որ ընտրություններից որևէ ակնկալիք չունեն, ասել եմ՝ ուրեմն պետք է մնա՞ք մի կողմում ու ընտրություններին չմասնակցե՞ք, մի բանի, որը մեր հայրենիքի փրկության համար կարևոր հանգամանք է »,-ասաց նա:

Խոսելով ներկայիս իշխանության քայլերի և դավաճանությունների մասին՝ բանաստեղծը նշեց, որ Ալիևը և Էրդողանը ինչքան էլ Շուշի գնան, միևնույն է նրանց ոտքը չի ամրանալու ո՛չ Շուշիում, ո՛չ Արցախում, քանի որ նրանց ոտքի տակ հայ հերոսների արյունն է և այդ արյունը վառելու է նրանց, մոխրացնելու է:

Խոսելով քաղաքական հետապնդումների մասին՝ բանաստեղծը նշեց, որ այս իշխանությունները թիրախավորում են լավագույներին, ինչպես Արմեն Չարչյանին, Մովսես Հակոբյանին. «Սեփական ապաշնորհության վրեժը լուծում է հայ ժողովրդից, ի՞նչ կարող ես անել, երբ Աստված քեզ ո՛չ տաղանդ է տվել, ո՛չ շնորհք է տվել.  այդ ժողովուրդը քեզ կների՞, չի ների»:

Դավոյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի որոշ հավաքների ժամանակ տեսել, թե ինչպես են մանկահասակները ցատկում ու գրկում Քոչարյանին՝ պաշտպանություն զգալով, իսկ Փաշինյանի հավաքներին ճիշտ հակառակն էր. երեխաներին առաջ էին տանում, որպեսզի աղուհաց տան:

Ալիևը և Էրդողանն ինչքան էլ Շուշի գնան, միևնույն է նրանց ոտքը չի ամրանալու, նրանց ոտքի տակ հայ հերոսների արյունն է և այդ արյունը վառելու է նրանց, մոխրացնելու է. Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)