Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների հակառակորդները փակել են Ռուսթավելի պողոտան

14:14 • 05.07.21

Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների հակառակորդները փակել են Ռուսթավելի կենտրոնական պողոտան, նրանք հակառակ ակցիա են կազմակերպել երկուշաբթի երեկոյան ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսված «Արժանապատվության երթի» դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սկզբում ակցիայի մասնակիցները հավաքվել են պողոտայում գտնվող տաճարի առջև, իսկ հետո տեղափոխվել Վրաստանի խորհրդարանի դիմացի հրապարակ և սկսել ապամոնտաժել ավելի վաղ ընդդիմադիրների կողմից այնտեղ տեղադրված վրանները: Նրանք դա բացատրել են նրանով, որ այսօր հենց նրանք պետք է խոսեն խորհրդարանի շենքի դիմաց: 

Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանության բրիգադները, արմատականները ագրեսիվորեն տրամադրված են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ: Պողոտայում երթևեկությունը կաթվածահար է: «Արժանապատվության երթը» պետք է կայանա երկուշաբթի, Երևանի ժամանակով 18: 00-ին:



 

Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների հակառակորդները փակել են Ռուսթավելի պողոտան