Տեխասում ավտոլվացման կետի մոտ փոխհրաձգության հետևանքով 8 մարդ է վիրավորվել․ կասկածյալները ձերբակալված չեն (լուսանկարներ)

12:33 • 05.07.21

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ֆորթ Ուորթ քաղաքում՝ ավտոլվացման կետի մոտակայքում, փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 8 մարդ, հայտնում է 13abc.com լրատվականը՝ հղում տալով տեղի ոստիկանությանը:

Հաղորդվում է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց և գտնվում են կայուն վիճակում։ Միջադեպի կասկածյալները ձերբակալված չեն։

Կրակոցները լսվել են տեղի ժամանակով կեսգիշերն անց՝ 01։30-ին, որից հետո ոստիկանությունը գտել է 8 վիրավորներին։

Հայտնի է, որ փոխհրաձգությունը սկսվել է տղամարդկանց միջև վեճից, որից հետո տղամարդկանցից մեկը հանել է զենքն ու կրակ բացել մյուսների ուղղությամբ, ինչին հաջորդել են տարբեր կողմերից պատասխան կրակոցներ։ Ոստիկանության տվյալներով՝ վիրավորների զգալի մասն անմեղ անցորդներ են եղել։ Թեթև վնասվածքներ է ստացել նաև մեքենայի մեջ գտնվող մի կին։

Ֆորթ Ուորթի ոստիկանապետը նշել է, որ ոստիկանության սպաները, ժամանելուն պես, առաջին բժշկական օգնություն են ցույց տվել վիրավորներին։

8 people wounded in shooting near Fort Worth car wash8 people wounded in shooting near Fort Worth car washEight wounded in shootings at Fort Worth car washPolice investigating after 8 people injured in overnight shooting near Fort  Worth car wash8 Injured In Shooting Near Fort Worth Car Wash – CBS Dallas / Fort Worth

Տեխասում ավտոլվացման կետի մոտ փոխհրաձգության հետևանքով 8 մարդ է վիրավորվել․ կասկածյալները ձերբակալված չեն (լուսանկարներ)