Թուրքիայի ՌՕՈՒ հրամանատարը ժամանել է Ադրբեջան

17:04 • 05.07.21

Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) հրամանատար, բանակի գեներալ Հասան Քուչուքաքիյյուզի գլխավորած պատվիրակությունը, գրում է minval.az-ը:

Այցի շրջանակում մտքերի փոխանակություն տեղի կունենա Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի միջև առկա իրավիճակի և հեռանկարների վերաբերյալ, կքննարկվեն երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները: