Սարդարապատ գյուղում Nissan-ով վրաերթի են ենթարկել հետիոտնին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com

18:30 • 06.07.21

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Սեդրակ Գասպարյանը իր վարած Nissan Sunny մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի վարչական տարածքում վրաերթի է  ենթարկել կին հետիոտնի, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիների հետ Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել  «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորը մահացել է, որից հետո դեպքի մասին ահազանգել է Ոստիկանության Արմավիրի բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։