Բելառուս ընդդիմադիր գործիչ Վիկտոր Բաբարիկոն 14 տարվա բանտարկության է դատապարտվել

20:09 • 06.07.21

Բելառուսում նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոն դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, նախկին բանկիրը մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու և փողերի լվացման գործում: Ըստ Բաբարիկոյի՝ իրեն առաջադրված մեղադրանքները կեղծ են և նպատակ ունեն  խոչընդոտել իր գործունեությունը։

Բաբարիկոն երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական հակառակորդներից մեկն էր նախորդ տարվա օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում: 

Բաբարիկոյի աջակից Մարիա Կոլեսնիկովան դարձյալ անազատության է դատապարտվել ավելի վաղ:

Բելառուս ընդդիմադիր գործիչ Վիկտոր Բաբարիկոն 14 տարվա բանտարկության է դատապարտվել