ՌԴ-ում գրանցվել է 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի ռեկորդային բարձր ցուցանիշ

14:38 • 06.07.21

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 737-ով` մեկ օր առաջվա 654-ի համեմատ: Սա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ընթացքում:

Ընդամենը վարակից մահացել Է 139 316 հիվանդ, հուլիսի 6-ին լրագրողներին հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում է kommersant.ru-ն:

Ռուսաստանում կորոնավիուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 23 378-ով՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 5 658 672-ի: Կորոնավիրուսից բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 18 411-ով, ընդամենը ապաքինվել Է 5 101 852 մարդ:

ՌԴ-ում գրանցվել է 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի ռեկորդային բարձր ցուցանիշ