Կրետե կղզում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Կրետե կղզում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Greek City Times թերթը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Հերակլիոնից հարավ-արևելք ընկած տարածքում՝ 5 կիլոմետր խորությամբ, և զգացվել է Կրետեի մեծ մասում։
Սա հաջորդել է ուրբաթ օրը Հերակլիոնից 19 կիլոմետր հարավ-արևելք, 14,1 կիլոմետր խորության վրա գրանցված երկրաշարժին։
Տուժածների և վնասների մասին տեղեկություններ չկան։










